Չորրորդ զորամիավորման զինծառայողները հանձնել են կրակային պատրաստության քննություն
07/07/2021
Չորրորդ զորամիավորման ենթակա զորամասերում հուլիսի 7-ին մեկնարկած հսկողական և ամփոփիչ ստուգումների շրջանակներում զինծառայողները քննություն են հանձնել կրակային պատրաստությունից:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ստուգվել են զինծառայողների հաստիքային զենքերի կիրառման ունակությունները, տեսական ու գործնական գիտելիքները: