«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ես ոչ մեկի չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն. Արարատ Միրզոյանը՝ Անի Սամսոնյանին (տեսանյութ)

16/09/2020

ԱԺ—ն շարունակում է քառօրյայի աշխատանքները։ Նիստի սկզբին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, հետաքրքվեց, թե ինչու իրեն թույլ չեն տվել իր բողոքը արտահայտող պաստառով մտնել նիստերի դահլիճ։

«Պարոն Միրզոյան, 2017-18 թթ. «Ելք» խմբակցությունից հնարավորություն եք ունեցել այս դահլիճ բերել հրավառ նյութեր և իրականացնել ակցիա։ Հիմա խնդրում եմ բացատրել, թե ինչով ես կարող եմ խանգարել, եթե իմ պաստառը, իմ անմեղ պաստառը՝ դա ոչ հրավառ նյութ է, ոչ ծակող գործիք է, ոչ որևէ մեկին կարող է վնաս պատճառել, չի կարող մտնել ԱԺ դահլիճ և ես չեմ կարողանա այն ինձ մոտ փակցնել։ Խնդրում եմ հիմա՝ որպես ԱԺ նախագահ, հրահանգել Ձեր աշխատակազմին, որպեսզի ես կարողանամ այդ պաստառը մտցնել ներս։ Հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դուք փորձում եք այստեղ բոլոր ձևերով խեղդել մեր ակցիաները»,- հայտարարեց Անի Սամսոնյանը։ Արարատ Միրզոյանը զարմացավ պատգամավորի նման հայտարարությունից՝ հայտնելով, որ տեղյակ չէ միջադեպից։:

«Ես ոչ մեկի չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն։ ինչ ակցիա ուզում եք արեք։ Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է իմ՝ «ֆայերներ» ներս բերելուն՝ մենք հեղափոխություն էինք անում, այդպես ստացվեց»,- ասաց Միրզոյանը։