«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոն Manchester City-ն կարող է .....

26/08/2021

Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոն Manchester City-ն կարող է պայմանագիր կնքել արդիական ֆուտբոլի գերաստղ, իտալական Juventus-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Վերջնական որոշում դեռ չկա:

Juventus-ի հետ 36-ամյա մարզիկի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է հաջորդ տարվա ամռանը, սակայն գերաստղը ցանկանում է հեռանալ Տուրինի թիմից:

Juventus-ը դեմ չէ նրա հետ պայմանագիրն ընդհատելուն, բայց պահանջում է առնվազն 25 միլիոն եվրոյի հատուցում տրանսֆերի համար:

City-ն առաջարկում է ազատ տրանսֆեր և երկու տարվա պայմանագիր, որի համաձայն, Ռոնալդուն յուրաքանչյուր մրցաշրջանի համար կստանա 15 միլիոն եվրո:

Sky Italy հեռուստակայանի տեղեկություններով, Ռոնալդուի պորտուգալացի մենեջեր Ժորժե Մենդեշը փորձում է պայմանագիր համաձայնեցնել որևէ խոշոր ակումբի հետ, որը պատրաստ կլինի Juventus-ին 25 միլիոն եվրո վճարել:

Manchester City-ն վերջերս 100 միլիոն բրիտանական ֆունտով (մոտ 118 միլիոն եվրո) պայմանագիր է կնքել Aston Villa ակումբի և Անգլիայի հավաքականի 25-ամյա եզրային հարձակվող Ջեք Գրիլիշի հետ, և առայժմ պարզ չէ, թե արդյոք «մանկունիանցիների» տերերը պատրաստ կլինե՞ն ևս մեկ խոշոր գումար տրամադրել:

Կրիշտիանու Ռոնալդուի մենեջերի և Manchester City ակումբի ներկայացուցիչների բանակցությունները շարունակվում են, Եվրոպայի ֆուտբոլային շուկայում ամառային տրանսֆերների պատուհանը կփակվի օգոստոսի 31-ին: