«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիան մինչև աշուն կարող է հրաժարվել ռուսական ածխից

09/07/2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստվում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից անցյալ տարվա վերջից, ուստի այս տարվա աշնանը կարող է հրաժարվել Ռուսաստանից ածխից։

Շոլցի խոսքով՝ Գերմանիան անում է «ամեն ինչ, որպեսզի կարողանա հրաժարվել Ռուսաստանից նավթ ներկրելուց», իսկ գազ ներկրել այլ երկրներից։

Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին արևմտյան շատ երկրներ արդեն իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ներկայացրել։
Ռուսական մի շարք բանկեր անջատվել են SWIFT համակարգից, Visa-ն և Mastercard-ը դադարեցրել են ռուսական բանկային քարտերի սպասարկումն արտասահմանում, իսկ մի շարք համաշխարհային ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից դուրս գալու մասին։

Ներկայում ԵՄ-ն պատրաստում է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը, ըստ լրատվամիջոցների, կներառի ռուսական նավթի էմբարգո։
Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ Սլովակիայի իշխանությունները խնդրում են ԵՄ-ին՝ պատժամիջոցների կիրառման դեպքում երկիրը դուրս բերել ռուսական նավթի էմբարգոյից։