«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տրամադրության կտրուկ փոփոխությունները կարող են լուրջ հիվանդության նշան լինել

03/04/2022

Տրամադրության կտրուկ փոփոխությունները, սրտի բաբախյունը, ձեռքերի դողը, առատ քրտնարտադրությունը և քաշի կորուստը կարող են լինել վտանգավոր հիվանդության՝ հիպերթիրեոզի (թիրեոտոքսիկոզ) ախտանիշի ցուցիչ, որը վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրություն է: Այս մասին «Moscow speaking» ռադիոկայանին ասել է էնդոկրինոլոգ Մարիա Սվիրիդովան։
Բժիշկը նշել է, որ դա բնորոշ է թիրոտոքսիկոզին.
«Մարդն անկախ տարիքից հանկարծ սկսում է նիհարել, զգում է, որ անընդհատ տաք է, քրտնում է, թեև նախկինում չէր քրտնում, սիրտը այնպես է բաբախում, որ կարծես դուրս է թռչում կրծքից, ձեռքերը սկսում են դողալ, և, որ ամենաբնորոշն է, փոխվում է պահվածքը, սկսում է նեղանալ, անընդհատ լացել, վիճել հարազատների հետ»,- բացատրել է նա:
Ըստ Սվիրիդովայի՝ շատ դեպքերում թիրեոտոքսիկոզը առաջանում է ցրված թունավոր խպիպի պատճառով, որը աուտոիմուն հիվանդություն է և պահանջում է անհապաղ բուժում: