«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ՝ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

22/03/2021

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան խորհուրդ է տվել իր երկրի քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ ճամփորդության մեկնելուց առաջ։ «Ես կուզենայի դիմել մեր քաղաքացիներին։ Շուտով արձակուրդների, ուղեւորությունների շրջանն է։ Բոլորն, իհարկե, կսկսեն ուղեգրեր գնել։ Շատ կարեւոր է պահպանել անվտանգությունը եւ պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ ուղեւորության մեկնելուց առաջ եւ արձակուրդն այդպիսով դարձնել անվտանգ»,- ասել է Գոլիկովան տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։