«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարսում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները

02/02/2023

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եռակողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, հայտնում է Անադոլու գործակալությունը:
Աքարը, Հասանովը և Բուրչուլաձեն հանդիպել են Կարս նահանգի Սարիղամիշ քաղաքում։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռազմական պատրաստության և համագործակցության հարցերի շուրջ։
Նախարարները փետրվարի 2-ին Սարիղամիշում կհետևեն 2023 թվականի ձմեռային զորավարժությունների ընթացքին։