«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բժիշկն ասել է սրտի վրա ալկոհոլի մահացու ազդեցության մասին

19/12/2021

Բժիշկ-առիթմոլոգ Անդրեյ Արդաշևը հայտարարել է, որ տոներից հետո ավելանում է սրտի աշխատանքի վերաբերյալ գանգատներով բժիշկներին դիմողների թիվը։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին Պրայմ գործակալությանը տված հարցազրույցում բժիշկը բացահայտել է, թե ինչպես են այս գործոնները կապված:
Բժիշկը նշել է, որ ընդհանուր առմամբ առողջ մարդկանց մոտ ալկոհոլի չարաշահումը առաջացնում է առիթմիայի նոպաներ՝ սրտի անկանոն կծկումներ, երբ այն շատ արագ է բաբախում, իսկ հետո դանդաղում: Այս վիճակը պահպանվում է ոչ ավելի, քան 24 ժամ:
«Այս առիթմիաներից ամենատարածվածն առկայծող առիթմիան է, որը բժշկության մեջ կոչվում է «տոնական սրտի համախտանիշ»: Որպես կանոն, այս վիճակը կապված է կարճ ժամանակահատվածում ալկոհոլի մեծ չափաբաժինների օգտագործման հետ», – ընդգծել է Արդաշևը։
Նրա խոսքով, այս երևույթը մահացու վտանգ է ներկայացնում։
Առիթմոլոգը հավելել է, որ նման առիթմիան հանգեցնում է հանկարծակի մահվան՝ «սիրտը չի դիմանում ու կարող է կանգ առնել»։ Ալկոհոլը և դրա քայքայման արգասիքը՝ ացետալդեհիդը, թունավոր ազդեցություն են թողնում էրիթրոցիտների վրա՝ քայքայելով դրանց թաղանթը։ Արդյունքում էրիթրոցիտները դադարում են վանել միմյանց և սկսում են կպչել իրար, ինչից առաջանում են միկրոթրոմբիներ։
Բժիշկը նաև նշել է, որ ալկոհոլը նպաստում է ջրազրկմանը, քանի որ նվազեցնում է հակադիուրետիկ հորմոնի արտադրությունը։ Դրա պատճառով առաջանում են պոլիուրիա և հիպոկալիեմիա, որոնք առիթմիաների առաջացման լուրջ պատճառ են հանդիսանում։
«Դրանցից ամենասարսափելին փորոքային ֆիբրիլյացիան է, որն առանց ժամանակին բժշկական օգնության կարող է հանգեցնել մահվան»,- եզրափակել է Արդաշևը։