Երեքշաբթի, Հոկտեմբերի 26, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երեք եղբայրները «Աստղիկ» ԲԿ-ից տուն են տարել իրենց նորածին երեք քույրերին

31/08/2021

Այսօր երեք եղբայրները «Աստղիկ» ԲԿ-ից տուն են տարել իրենց նորածին երեք քույրերին։ Այդ մասին տեղեկանում ենք «Աստղիկ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս Աստղիկ ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ:

Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին»,-նշված է էջում: