«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արոնյանը պարտվել է

10/09/2021

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող արագ շախմատի Champions Showdown մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերը:

Մրցումների երկրորդ օրն ավելի անհաջող էր Լևոն Արոնյանի համար: 4-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, ապա պարտվեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին: 6-րդ տուրում Լևոնը ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ:

6 տուրից հետո 2,5 միավորով Արոնյանն ընթանում է 8-րդ տեղում: 4,5 միավորով առաջատարը Լեյնիեր Դոմինգեսն է, որից կես միավորով է հետ մնում Ֆաբիանո Կարուանան: