Հայաստանի Մ-19 հավաքականը 0։2 հաշվով զիջեց խորվաթներին
13/11/2021
Նոյեմբերի 13-ին՝ խորվաթական Կարլովաց քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 11-րդ խմբի երկրորդ մրցափուլի Խորվաթիա – Հայաստան հանդիպումը։ Հայաստանի Մ-19 հավաքականը զիջեց մրցակցին 0։2 հաշվով։ Հայտնում է ՀՖՖ-ն։
Զուգահեռաբար ընթացող խաղում Շոտլանդիայի Մ-19 հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հասակակիցներին։
Որակավորման խմբային փուլի վերջին մրցափուլում նոյեմբերի 16-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Ջիբրալթարի ընտրանու դեմ։