«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր որոշում է ստորագրվել

13/10/2020

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի ապրիլի 29-ի n 505-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 29-ի «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 505-Ա որոշման N 5 հավելվածի 10-րդ կետի 5-րդ սյունակում «2020 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2021 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասված է որոշման մեջ: