«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը սահմանափակել է իներտ գազերի արտահանումը.

01/06/2022

Ռուսաստանը սահմանափակել է իներտ գազերի արտահանումը, որոնք ակտիվորեն օգտագործվում են կիսահաղորդիչների արտադրության մեջ։ Այս մասին հայտնում է «Известия» թերթը՝ հղում անելով կառավարության որոշմանը։

Սահմանափակումը կազդի նեոնի արտահանման վրա։ Ռուսաստանը համաշխարհային շուկա է մատակարարում այդ գազի մինչև 30%-ը։ Այժմ առաքումները հնարավոր են միայն կառավարության որոշմամբ՝ արդյունաբերության և առևտրի նախարարության առաջարկությունների հիման վրա։

Կսահմանափակվի նաև կիսահաղորդիչների արտադրության համար կարևոր նշանակություն ունեցող արգոնի, հելիումի, նեոնի, կրիպտոնի, քսենոնի արտահանումը։