Ուսումնական տագնապ N զորամասում
30/03/2022
Անձնակազմի մարտական պատրաստականության ստուգման նպատակով N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։
Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են բարդ եղանակային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։