«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԹԵ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՃԱԿԸ ԿԼԱՎԱՆԱ, ՈՒՐԵՄՆ ՀԱՐՑ ՉԿԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ

25/09/2020

Քիչ առաջ Կենտրոնի նստավայր եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որտեղ կայանալու է իր խափանման միջոցի վերաբերյալ նիստը։

Ծառուկյանը հանդիպեց իրեն աջակցող քաղաքացիներին, իսկ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց. « Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, ուրեմն հարց չկա»։

ԲՀԿ առաջնորդին «Ծառուկյան» վանկարկումներով ճանապարհեցին դատարանի շենք։

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ ԲՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է` սա քաղաքական հետապնդում է, իշխանությունները հակադարձում են` սա մաքուր իրավական գործընթաց է:

Գրում է Հրապարակ թերթը: