
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա․ ԱՀ առողջապահության նախարար
04/08/2022
Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով թեթեւ վիրավորում ստացած մի քանի զինծառայողներ դուրս են գրվել։ Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։
Նրա փոխանցմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Էսկալացիայի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ Այս պահի դրությամբ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի են ունենում բանակցություններ: