«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարազդատ Հարոյանը՝ «Անորտոսիսի» ֆուտբոլիստ

12/07/2022

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Անորտոսիս Ֆամագուստա», հայտնում է կիպրական ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքեցին 2 տարվա համաձայնագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Հարոյանի վերջին ակումբն իսպանական «Կադիսն» է, որի հետ ավելի վաղ հայ ֆուտբոլիստը խզել էր գործող պայմանագիրը:

Կիպրական թիմում է խաղում նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան՝ Հովհաննես Համբարձումյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում