«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ես չեմ հասկանում՝ ինչու է իրեն այդքան դաժան դրսևորում բելառուսկան ՕՄՕՆ-ը»

18/08/2020

Ամբողջ աշխարհը տեսել է Բելառուսում ցուցարարների դաժան ձերբակալությունների կադրերը ու լսել մեկուսարաններում  նրանց նկատմամբ ծաղրուծանակի պատմությունները։

Մինսկից 16-ամյա Թիմուրին, ազգականների պատմելով, բժիշկներն ստիպված են եղել արհեստական կոմայի մեջ գցել, որպեսզի կարողանան բուժել ՕՄՕՆ-ի կողմից ստացած վնասվածքները։ Գոմելում հանգստյան օրերին հուղարկավորել են 25-ամյա Ալեքսանդր Վիխորին, որին ծեծելով սպանել էին։

Երկուշաբթի պարզվել է, որ Բելառուսի քննչական կոմիտեն քաղաքացիներից ավելի քան 600 դիմում է ստացել բերման ենթարկվելու ընթացքում բռնությունների վերաբերյալ, ևս 100 հոգի գանգատվել են, որ մեկուսարաններում ծեծի են ենթարկվել։

Բելառուսում բողոքի ցույցերը ցրելուն մասնակցել են ինչպես ՆԳՆ-ի, այնպես էլ   նախարարության ենթակայության տակ չգտնվող այլ կառույցների աշխատակիցներ․ իրավապահները պնդում են, որ երկրում այդպիսի առնվազն հինգ կառույց կա։ Երբեմն պատկանելությունը այս կամ այն կառույցին անհնար էր ճշտել, որովհետև այդ մարդկանց մի մասը եղել է քաղաքացիական հագուստով, շատերի համազգեստներն էլ ոչ մի տարբերանշան չեն ունեցել։

 Բայց հատկապես ՕՄՕՆ-ի մարտիկներն են աչքի ընկել իրենց դաժանությամբ, նրանք բերման ենթարկվածներին «ավտոզակերում» շարել են իրար վրա, մեկուսարաններում ծեծի են ենթարկել նրանց։

 «Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այդ մարդկանց մեջ ժողովրդի հանդեպ ատելության այդպիսի նոպա լինում։ Մեզ մոտ նման բան չկար»,-պատմել է բելառուսկան ՕՄՕՆ-ի նախկին մի սպա։