«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Samsung-ը Բալթյան երկրներում հանել է սմարթֆոնների անվանման Z տառը

30/03/2022

Հարավկորեական Samsung ընկերությունը Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Galaxy Z Fold3 և Galaxy Z Flip3 սմարթֆոնների գովազդային նյութերում հեռացրել է Z տառը անունից՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է տեղական MBC հեռուստաալիքը։

«Բալթյան երեք երկրներում Galaxy Z սերիայի ծալովի հեռախոսների անունից հանվել է Z տառը»,- հայտնում է հեռուստաալիքը։ Ինչպես պարզաբանում է MBC-ն, Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին այս երկրներում մեծացել են Մոսկվայի հետ կոնֆլիկտի վախը և հակառուսական տրամադրությունները։

Թեև ընկերությունը հասկանում է, որ «նման ռազմավարությունը կարող է բացասաբար ազդել ռուսական շուկայում իր առաջատար դիրքի պահպանման վրա», սակայն չի կարող հաշվի չառնել արևմտյան երկրներում հասարակական կարծիքի հակառուսական միտումների աճը, հայտնում է հեռուստաալիքը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Էստոնիայի կառավարությունը օրինագիծ է մշակում արգելելու «ագրեսիան արդարացնելու համար օգտագործվող» խորհրդանիշները, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են Սուրբ Գեորգիի ժապավենը և Z տառը։