«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալլա Պողոսյանը՝ Ուկրաինայի բաց առաջնության հաղթող

04/11/2021

Հայաստանի չորս հրաձիգներ մասնակցել են Ուկրաինայի բաց առաջնությանը, որն անցկացվել է Լվովում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Առավել հաջող է հանդես եկել Ալլա Պողոսյանը: Նա օդամղիչ հրացանով 10մ հեռավորությունից, երկու կրակահերթերում վաստակել է 622,7 և 625 միավոր ու առաջին արդյունքով մտել եզրափակիչ: Վճռական փուլում մեր մարզուհին 250,1 միավորով ճանաչվել է լավագույնը և դարձել է մրցաշարի հաղթող: Նույն մրցաձևում Նարեկ Դեմիրխանյանը ճանաչվել է չորրորդը: