Մեզ համար վերոնշյալ թղթի կտորն առոչինչ է. Աննա Նաղդալյանը՝ Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրոյի հայտարարության մասին
<p style="text-align: justify;">Հարցին, թե ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանում այդ հայտարարությունը, Աննա Նաղդալյանն ասաց. «Հայաստանը չի կարող լուրջ վերաբերվել Ադրբեջանի կողմից հեղինակած և Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրոյի անունից տարածված հաղորդագրությանը»:</p> <p style="text-align: justify;">Աննա Նաղդալյանի խոսքով՝ ափսոսանքի է արժանի, որ Չմիավորված երկրների շարժումը թույլ է տալիս իր նախագահությանը պատանդառել այդ ֆորումի անունը և սկզբունքները՝ տարածաշրջանային ապակայունացման իր սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով. «Մեզ համար վերոնշյալ թղթի կտորն առոչինչ է»:</p> <p style="text-align: justify;"> </p> <p style="text-align: right;"><em>Աղբյուր` Artsakhpress</em></p>