«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելական նավը թիրախավորվել է Հնդկական օվկիանոսի հյուսիսում

05/07/2021

«Ալ-Մայադին» լրատվական ցանցը հայտնում է, որ Հնդկական օվկիանոսի հյուսիսում իսրայելական   սեփականություն հանդիսացող նավի թիրախավորման մասին:
Լրատվական ցանցի համաձայն՝ նավը թիրախավորվել է անհայտ զենքով, իսկ նավից հսկայական բոցեր երկինք է բարձրացել:
«Ալ-Մայադին»  իր զեկույցում գրել է, որ նավը խարիսխ է գցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգստում՝ նախքան ԱՄԷ ափ մեկնելը:
Ալ-Մայադինը գրել է, որ մինչ այժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, և հնարավոր չէ հստակ ասել, թե ով է կանգնած հարձակման հետեւում:
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ թիրախավորված նավը պատկանում է իսրայելին, բայց նավի անձնակազմը ոչ:
Իսրայելի 13-րդ ալիքի ռազմական գործերի փորձագետը պնդում էր, որ նավի վրա հարձակումը կատարվել է Իրանի կողմից, իսկ թիրախավորված նավը պատկանում է իսրայելցի գործարարին:
Reuters-ը նաեւ հաղորդել է, որ իսրայելական ռազմական պաշտոնյաները հաստատել են, որ իսրայելական նավը թիրախ է դարձել, սակայն միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ:
Սաուդյան Արաբիային պատկանող «Ալ-Հադաս» լրատվական ցանցը նույնպես պնդում է, որ հարձակումը իրականացվել է հրթիռով՝ Գրինվիչի ժամանակով ժամը 10-ին:
Ալ-Մայադինը նաև հաղորդել է, որ թիրախավորված նավի անունը «CSAV TYNDALL» է, որը պատկանում է «Zodiac Marie» ընկերությանը, որը պատկանում է «Eyal Ofer»-ին:
Ալ-Մայադինը Թելեգրամյան իր ալիքում գրել է, որ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են, որ իրանցիները զգույշ են, որ հարձակումները չուղեկցվեն զոհերով և միայն ձգտում են պատգամ փոխանցել մյուս կողմին:
#ՓԱԿԱԳԻԾ