«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սև անցք» սուզանավի անհետացումը․ Լարված իրավիճակ ՆԱՏՕ-ի շրջանակներում

16/03/2021

Չնայած ՆԱՏՕ-ի նախկին հայտարարություններին, որ Դաշինքը գիտի յուրաքանչյուր ռուսական սուզանավերի դիրքը համաշխարհային օվկիանոսի ջրերում, պարզվեց, որ նման հայտարարությունը ճիշտ չէ։ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները արդեն 4 օր է փորձում են գտնել ռուսական դիզելային-էլեկտրական սուզանավը Սիրիայի և Լիբանանի ափերի մոտ: Փորձերը դեռ անհաջող են:
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները անընդհատ ներգրավված են ռուսական սուզանավի որոնման մեջ, որոնք արդեն չորրորդ օրն անընդմեջ փոխարինում են միմյանց։
Արդյունքում, Հյուսիսատլանտյան դաշինքի իրավիճակը ծայրաստիճան բարդանում է, հատկապես հաշվի առնելով այս տարածաշրջանում սկսված զորավարժությունները և Միջերկրական ծովում հայտնված ամերիկյան ավիակիրը։
Հայտնի է, որ չորս օր առաջ ռուսական դիզելային-էլեկտրական սուզանավը լքեց Տարտուսում գտնվող ռուսական ռազմածովային բազան և բառացիորեն անմիջապես անհետացավ ՝ ստիպելով ՆԱՏՕ-ին լրջորեն լարվել:
«ՆԱՏՕ-ն գիտակցում է, որ ռուսական սուզանավը ոչ ոքի վրա չի հարձակվի, սակայն այն փաստը, որ « ռուսները » կարող են մոտենալ ՆԱՏՕ-ի նավերին և մշակել դրանց դեմ պայքարը, շատ է զայրացնում դաշինքին», - շեշտում է վերլուծաբանը:
Այս պահին Ռուսաստանի ռազմածովային ուժերի կողմից պաշտոնական մեկնաբանություններ չկան:
https://avia.pro/
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան