«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանը թիվ մեկ սպառնալիք են անվանել

15/03/2021

Մեծ Բրիտանիան գալիք շաբաթ Ռուսաստանին «թիվ մեկ սպառնալիք» կհայտարարի երկրին։ Այս մասին հայտնել է The Sunday Times թերթը՝ վկայակոչելով անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության հարցերի համալիր վերլուծությունը, որը կներկայացնի երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Պարբերականը նշում է, որ նման հայտարարությունը բացատրվում է Բրիտանիայի ջրային եւ օդային տարածք Ռուսաստանի «հաճախակի ագրեսիվ ներխուժումներով»:

Բացի այդ, հոդվածում մրցակից երկիր են անվանել Չինաստանը, որի սպառնալիքը տնտեսական բնույթ է կրում։ Հրապարակման հեղինակներն ուշադրություն են դարձրել, որ պլաններում նշված է Միացյալ Թագավորության ծախսերի ավելացումը, որոնք Լոնդոնին պետք է թույլ տան դիմակայել Մոսկվային եւ Պեկինին կիբեռտարածությունում: «Չինաստանը մրցակից է, որը փորձում է գողանալ մտավոր սեփականությունը եւ սպառնալիք է ներկայացնում տնտեսական անվտանգությանը», — ընդգծել է թերթի զրուցակիցը: