«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանում Իտալիայի դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշության կոչ է արել

24/02/2022

Ռուսաստանում Իտալիայի դեսպանատունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել զգույշ լինել Ուկրաինային սահմանակից տարածքներում։
«Հաշվի առնելով իրադարձությունների զարգացումը և Ուկրաինայում առաջացած անվտանգության ռիսկերը՝ խորհուրդ ենք տալիս մեր հայրենակիցներին շատ զգույշ լինել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի շրջաններում։ Այս պահին տարածքի այլ հատվածներում Ռուսաստանի համար ռիսկեր չկան»,- ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության կայքում հրապարակված տեքստում։