Մայիսմեկյան ցույցին Փարիզում 17 մարդ է ձերբակալվել
01/05/2021
Փարիզում ավանդական դարձած մայիսմեկյան բողոքի ակցիային քաղաքի ոստիկանությունը 17 մարդու է ձերբակալել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը:
Չնայած անձրևային եղանակին, ցուցարարները վաղ առավոտից սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում, երգեր են երգել, պաստառներ ծածանել:
Բողոքի ակցիային մասնակցում են պրոֆմիությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների անդամներ, ինչպես նաև «Դեղին բաճկոնավորներ» շարժման կողմնակիցներ: Նրանք գոռում են. «Մենք այստեղ ենք»:
Ցուցարարներին փորձում են վերահսկել ոստիկանները: