«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեսսին չի խաղա Իսպանիայի առաջնության վերջին տուրում

22/05/2021

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին չի մասնակցի Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի «Էյբարի» հետ խաղին, հայտնում է «կապտանռնագույնների» Twitter- ի էջը: Բացի այդ՝ Մեսսին ուրբաթ օրը, մարզչի թույլտվությամբ, չի մասնակցել թիմի մարզմանը: Շաբաթ օրը «Բարսելոնան» արտագնա խաղում կխաղա «Էյբարի» հետ:
Ավելի վաղ կատալոնական ակումբը այս մրցաշրջանում կորցրել էր չեմպիոնական տիտղոսը նվաճելու հնարավորությունները։ «Բարսելոնան», 76 միավորով, մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է և հինգ միավորով հետ մնում «Ատլետիկոյից»՝ առաջատարից: 2020/21 մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում դարձել է 38 գոլի հեղինակ: