«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4032, մահվան 13 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 387 490 է, մահվան դեպքերինը՝ 9633

05/02/2022

Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4032 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 387 490-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 6 դեպք, մահացածների թիվը 8081 է:

Փետրվարի 5-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1552 է։ Մեկ օրում մահվան այսպիսի դեպքերի թիվը 7 է։ Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 13 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9633-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2132 է, ընդհանուր առողջացածներինը՝ 348 356, փաստացի բուժվողներինը՝ 29501։ Մեկ օրում արվել է 8857 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 771 845 թեստավորում: