«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ

25/11/2020

Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

Մանրամասն և բոլոր ասպեկտներում քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետ կերպով ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը եւ քաղաքացիական բնակչության անվտանգությունը: Ընդգծվել է նաեւ փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական եւ մշակութային օբյեկտների պահպանման հետ կապված հրատապ հումանիտար խնդիրների լուծման առաջնահերթությունը:

Կարծիքներ են փոխանակվել հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության կենտրոնի եւ ռազմական բոլոր գործողությունների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Երկուստեք նշվել է տարածաշրջանում կայունության ապահովմանն ու խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված որոշումների հետևողական և ամբողջական կատարման անհրաժեշտությունը:

Աղբյուր` Փաստինֆո