Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ
Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:
Մանրամասն և բոլոր ասպեկտներում քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետ կերպով ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը եւ քաղաքացիական բնակչության անվտանգությունը: Ընդգծվել է նաեւ փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական եւ մշակութային օբյեկտների պահպանման հետ կապված հրատապ հումանիտար խնդիրների լուծման առաջնահերթությունը:
Կարծիքներ են փոխանակվել հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության կենտրոնի եւ ռազմական բոլոր գործողությունների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Երկուստեք նշվել է տարածաշրջանում կայունության ապահովմանն ու խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված որոշումների հետևողական և ամբողջական կատարման անհրաժեշտությունը:
Աղբյուր` Փաստինֆո