«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյո՞ք հնարավոր է Ռուսաստանի դուրսբերումը Հայաստանից

24/11/2023

Արտաքին քաղաքականության և սպառազինության բալանսավորման քաղաքականությունը դրական քայլ է, սակայն տեղին չէ դրան զուգահեռ մերժել ՌԴ-ից եկած ցանկացած առաջարկ: Ֆորմալ առումով մենք դեռ ՀԱՊԿ-ի անդամ ենք, սակայն փաստացիորեն դուրս ենք եկել այդ կառույցից: ՌԴ-ի հետ բացահայտ առճակատումը լավագույն արդյունքի երբեք չի կարող հանգեցնել:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի գիտաշխատող Վահե Պողոսյանը քննարկել են ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունները: