«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատվաստանյութի փորձարկում է անցկացնում 2-5 տարեկան և 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների շրջանում

20/09/2021

Pfizer/BioNTech-ի հայտարարությամբ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրենց հակակորոնավիրուսային պատվաստանյութը ուժեղ իմունիտետ է ստեղծում 5-11 տարեկան երեխաների մոտ, և նրանք նախատեսում են թույլտվություն ստանալ ԱՄՆ-ում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում երեխաների իմունիզացիայի գործընթացն սկսելու համար:

Տեղեկությունը տարածում է Ռոյթեր գործակալությունը:

Ըստ ընկերությունների, 5-11 տարեկան երեխաների պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ցույց են տվել վարակի նկատմամբ անձեռնմխելիության զարգացումը երկրորդ և երրորդ փուլերում, ինչը համընկնում է 16-25 տարեկան մեծահասակների արդյունքների հետ:

Բացի դրանից, ընկերությունները նաև պատվաստանյութի փորձարկում են անցկացնում 2-5 տարեկան և 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների մոտ:

Ընկերությունները հայտնել են, որ տվյալները ուղարկվել են ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչությանը, ինչպես նաև Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը, և սպասում են թույլտվության ՝ երեխաների մոտ պատվաստման գործընթացը սկսելու համար:

Աշխարհում «Դելտա» տարբերակի տարածման պատճառով ավելացել է նաև վարակված երեխաների թիվը: ԱՄՆ-ում մանկաբույժների մոտ այցելությունները ավելացել են 240 տոկոսով: Ընկերությունները նշում են, որ 5-11 տարեկան երեխաների մոտ պատվաստումների թույլտվությունը հնարավոր է՝ դանդաղեցնի աշնանը վիրուսով վարակման պոտենցիալ աճը, հատկապես այն երկրներում, որտեղ կրթությունը նորմալ է սկսվել: