«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Վթարային տների բնակիչները տեղափոխվել են Երևան»․ երկրաշարժից հետո նոր մանրամասներ

06/02/2021

Երեկվա երկրաշարժը բավականին ուժեղ էր, դրանից հետո եղավ 4 հետցնցում։ Այս մասին  զրույցում ասաց  Շողակաթ համայնքի ղեկավարը՝ Սուլիկո Շուշանյանը։

Վերջինս նշեց, որ երեկվա երկրաշարժը այնքան ուժգին էր, որ մի շարք փլուզումներ է առաջացրել, բնակելի տները դարձրել վթարային, անգամ, համայնքում հոսանքն էր գնացել․ «Ժողովրդին տարհանել էինք դուրս, սպասել էինք մինչև այդ ցնցումները անցնեին ու հոսանքը տային, ու արդեն 1-ի կողմերը բոլորը մտել էին իրենց տները։ Հոսանքը կարճ ժամանակ անց  շատ օպերատիվ կերպով վերականգնեցին, 15 րոպե էր անջատված մնացել»,- ասաց համայնքի ղեկավարը։

Նա հայտնեց, որ այս պահին համայնքում ԱԻՆ աշխատակիցներն են աշխատում, նաև մարզպետարանի, համայնքապետերանի համատեղ հանձնաժողովը, որը ներկա պահին վնասներն է ճշտում․ «Շատ փլուզումներ կան, բնակելի տներն են շատ վնասներ կրել։ Գիշերը չէր երևում բնակելի տների վիճակը, սակայն առավոտյան, ճաքեր նկատեցինք, տների միջնորմներն էին շարժվել ու ծածկերը, այդ տները դարձել են վթարային և այնտեղ բնակվել, պարզապես, անթույլատրելի է »,- նշեց Սուլիկո Շուշանյան։