«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով. Կլաար

09/03/2023

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջում անհանգստություն է հայտնել ՛՛վերջին մահացու բախումների և կրակոցների մասին նոր հաղորդումների՛՛ կապակցությամբ: Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ու՛մ է դիմում:

՛՛Բռնությանն արդարացում չկա: Բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով՛՛,-հավելել է նա՝ ընդգծելով, որ տարածաշրջանն արդեն բավականաչափ տուժել է մարտերից։

՛՛Հիմա ժամանակն է միասին աշխատելու կայուն, արդար խաղաղության համար՛՛,-նշել է Կլաարը: