Հաղթանակը կարևոր է երկու թիմերի համար էլ
11/11/2021
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին խոսել է այսօրվա խաղի մասին:
«Ես հիանալի հանդիպում եմ ակնկալում: Երկու թիմերն էլ հնարավորություն ունեն երկրորդ տեղը զբաղեցնելու: Այսօրվա խաղը կտարբերվի Սկոպյեի խաղից․ հիմա ես ակնկալում եմ բոլորովին այլ հանդիպում՝ բաց ֆուտբոլ երկու կողմից, քանի որ հաղթանակը կարևոր է երկու թիմերի համար էլ»,- մեջբերում է Միլևսկուն ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստան-Հս․Մակեդոնիա հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։