«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ովքեր կարող են օգտվել 40.000 դրամ աջակցությունից. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի հայտարարությունը

25/07/2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն պարզաբանել է, թե ովքեր կարող են օգտվել 40.000 դրամ աջակցությունից:

 

«Դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 21-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան բնակարանային ապահովման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում հաշվառվելու իրավունք ունեցող՝

 

44-օրյա պատերազմի հետևանքով ԱՀ բռնազավթված բնակավայրերից, այդ թվում՝ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղական համայնքի բռնազավթված հատվածից, Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Ներքին Սուս և Ասկերանի շրջանի Փառուխ համայնքներից տեղահանված անձինք․

 

տեղահանված կամ պատերազմական գործողությունների պատճառած ավերածությունների հետևանքով ԱՀ վերահսկողության տակ գտնվող բնակավայրում բնակտարածք կորցրած անձինք», - ասված է հայտարարության մեջ։