Արոնյանը դուրս եկավ կայծակնային շախմատի Աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ
12/11/2021
Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել շախմատի 2021 Speed Chess Championship մրցաշարում։ Առցանց անցկացվող մրցաշարի 1/8 եզրափակիչում նա 15-12 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Դուբովի նկատմամբ։
Արոնյանը դուրս է եկել կայծակնային շախմատի 2021 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ, որը մեկնարկում մրցաշարից դուրս է թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։
Կայծակնային շախմատի 2021 թվականի առաջնությանը 16 ուժեղագույն գրոսմայստեր է մասնակցում՝ պայքարելով 100 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար։ Մրցաշարն անցկացվում է նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 19-ը։