«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՖԻՖԱ-ի նախկին նախագահը և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավարը մեղադրվել են խարդախության մեջ

04/11/2021

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինին մեղադրվել են խարդախության մեջ։ Այս մասին հայտնում է Շվեյցարիայի դաշնային դատախազության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Բլատերն ու Պլատինին մեղադրվում են ՖԻՖԱ-ի միջոցներից 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարումն անօրինական կերպով կազմակերպելու մեջ՝ հօգուտ ֆրանսիացու:

«Դաշնային դատախազության կողմից հավաքված ապացույցներն ամրապնդեցին կասկածները, որ Պլատինիին այս վճարումը կատարվել է առանց իրավական հիմքի: Դա վնասել է ՖԻՖԱ-ի ակտիվները և ապօրինի հարստացրել Պլատինիին»,- ասվում է հայտարարության մեջ: Դատախազությունը մտադիր է իր եզրակացությունները ներկայացնել Շվեյցարիայի դաշնային քրեական դատարան։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Շվեյցարիայի Արդարադատության դաշնային բյուրոն գործ է հարուցել Բլատերի դեմ՝ 2011 թվականին ՈՒԵՖԱ-ն ղեկավարող Միշել Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկ անօրինական փոխանցելու կասկածանքով։ Բլատերին մեղադրում էին նաև 2010 և 2014 թվականների աշխարհի առաջնությունների հեռուստատեսային իրավունքների վաճառքի վերաբերյալ Կարիբյան ֆուտբոլային միության (CFU) պայմանագրի հետ կապված հնարավոր խարդախության մեջ: Բլատերը 8 տարով հեռացվել է ֆուտբոլից. 2016 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն այդ ժամկետը կրճատեց մինչև 6 տարի։

2021 թվականի մարտին Բլատերը հեռացվել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից ևս 6 տարի 8 ամսով։ Գործակալը չի ​​վիճարկել որակազրկումը։ Նոր կասեցումը ուժի մեջ է մտել նախորդի ժամկետի ավարտից հետո՝ 2021 թվականի հոկտեմբերի 8-ից։