«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ

11/11/2020

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ և Հայաստանի համար իրավաբանական պարտականություններ չի առաջացնում
Եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ այնքանով, որքանով վերաբերում է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ իմաստով ՀՀ տարածքի փոփոխությանը, հակասում է Սահմանադրության 205-րդ հոդվածին, քանի որ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով
Եթե ընդունելու լինենք, որ այս հայտարարությունը միջազգային պայմանագիր է, ապա 
Եռակողմ հայտարարությունը վավերացում չպահանջող  միջազգային պայմանագիր է, և ՀՀ նախագահը, Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում, իրավասու է և ՊԵՏՔ Է այն կասեցնի կամ չեղյալ հայտարարի՝ գործող կամ նոր ստեղծված (թեկուզ ժամանակավոր) կառավարության առաջարկությամբ»։