«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարարը ցանկանում է հրաժարական տալ ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում լարվածության ֆոնին

17/06/2020

Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարար Կիմ Յոն Չուլն առաջարկել է հրաժարական տալ Հյուսիսի հետ հարաբերություններում լարվածության սրման ֆոնին:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, նախարարը հայտարարել է, որ իր վրա է վերցնում միջկորեական հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը: Այս հայտարարությամբ հարավկորեացի պաշտոնյան հանդես է եկել Հյուսիսային Կորեայի կողմից ապառազմականացված գոտու մոտ գտնվող Միջկորեական կապի գրասենյակի շենքը պայթեցնելուց մեկ օր անց:

Միևնույն ժամանակ ԿԺԴՀ բանակը հայտարարել է, որ զորքեր կուղարկի ապառազմականացված գոտու շրջան՝ սահմանի երկայնքով:

Փհենյանն ավելի վաղ մեկնաբանել էր, թե ինչու է պայթեցրել սահմանի մոտ գտնվող գրասենյակը: Պետական լրատվամիջոցներում հայտնված հոդվածում ԿԺԴՀ-ն Հարավին մեղադրել է 2018-ին կնքված համաձայնագրերը խախտելու մեջ:

Հյուսիսի արարքն անիմաստ և վտանգավոր անվանելու հետ մեկտեղ Հարավը պնդում է, որ շարունակում է բաց մնալ երկխոսության համար:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am