«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ն վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել. Թասմագամբետով

28/03/2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպության մեջ կարող են մտնել նոր երկրներ, գրում է kommersant.ru-ն:

՛՛Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հիշյալ հայտարարությունների վերաբերյալ նշեմ, որ Երևանից քարտուղարություն որևէ պաշտոնական դիմում չի ստացվել ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին՛՛,-հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղարը ՛՛Ազգային պաշտպանություն՛՛ ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյին տված հարցազրույցում: Նա նաև տեղեկացրել է, որ ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը հաստիքով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին:

՛՛Իհարկե, նման հնարավորությունը սկզբունքորեն չի բացառվում... Չի բացառվում, որ կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձեւաչափերի ի հայտ գալու յուրօրինակ դրայվեր դառնա մեր խաղաղապահ գործունեությունը, որի անհրաժեշտությունը տեսանելի հեռանկարում, ցավոք, միայն կմեծանա՛՛,-պատասխանել է գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի հնարավոր ընդլայնման մասին հարցին: Պարոն Թասմագամբետովի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության շատ շահավետ պայմաններ, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդների գերակայություն:

Այժմ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին: