«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել

18/08/2020

Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել, գրանցվել է 1 նոր դեպք։  

«Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 255 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 6, ընդհանուր մեկուսացված է 11 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 8207 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։