«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը պարգևատրել է գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին

05/08/2021

ՊՆ վարչական համալիրում ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Այս մասին տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։

Գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին երկարամյա ծառայության համար, հանձնել պատվոգիր և հուշանվեր, մաղթել ամենայն բարիք։