
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի հերթական մասնակիցն է ինքնահրկիզվել
27/01/2023
Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում հերթական ինքնահրկիզման դեպքն է տեղի ունեցել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այդ քայլին դիմել է Հիքմեթ Սալմանզադեն, որին առողջական խնդիրների պատճառով անհրաժեշտ է հոգեբույժ և հոգեբան, սակայն Նարիմանովի շրջանում գտնվող Հոգեկան առողջության կենտրոնում ոչ մի բժիշկ նրան չի ընդունել ու չի հարցրել նրա խնդիրների մասին։ Առողջության կենտրոնից պատճառաբանել են, որ աշխատանքային ժամն ավարտվել է։
Ի նշան բողոքի՝ Սալմանզադեն ինքնահրկիզվել է։ Հաղորդվում է, որ այրվել է նրա մարմնի 15-20 տոկոսը։ Այժմ բժիշկների հսկողության տակ է։