Բոլորս գիտակցում ենք վաղվա խաղի կարևորությունը. Էդուարդ Սպերցյան
13/11/2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին տուրի Հայաստան-Գերմանիա խաղից առաջ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
«Բանականաբար, այս ցավոտ պարտությունից հետո տրամադրությունը լավ չէր, մենք հասկանում ենք, որ վաղն ունենք կարևոր խաղ և փորձում ենք պատրաստվել դրան:
Դժվար է ասել, ինչն էր Հյուսիսային Մակեդոնիայից կրած խոշոր հաշվով պարտության պատճառը: Բոլորս էլ պատկերացնում էինք այդ խաղի կարևորությունը, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- Armsport.am-ի հաղորդմամբ՝ ասել է Սպերցյանը: