«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բոլորս գիտակցում ենք վաղվա խաղի կարևորությունը. Էդուարդ Սպերցյան

13/11/2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին տուրի Հայաստան-Գերմանիա խաղից առաջ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

«Բանականաբար, այս ցավոտ պարտությունից հետո տրամադրությունը լավ չէր,  մենք հասկանում ենք, որ վաղն ունենք կարևոր խաղ և փորձում ենք պատրաստվել դրան:

Դժվար է ասել, ինչն էր Հյուսիսային Մակեդոնիայից կրած խոշոր հաշվով պարտության պատճառը: Բոլորս էլ պատկերացնում էինք այդ խաղի կարևորությունը, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- Armsport.am-ի հաղորդմամբ՝ ասել է Սպերցյանը: