«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանը փակել է թուրքական դպրոցները. Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է

02/08/2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հունաստանի իշխանությունների կողմից Արևմտյան Թրակիայում թուրքերի համար 12 հիմնական դպրոցների փակումը, հաղորդում է Daily Sabah-ը:
Հունական իշխանություններն այս որոշումը բացատրել են ծախսերի նվազեցմամբ և աշակերտների անբավարար թվով: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հունաստանի իշխանությունների գործողությունների պատճառով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցների մոտ կեսը փակվել է, ինչի արդյունքում դրանց թիվը կրճատվել է մինչև 103-ի: 
Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանին մեղադրել է 1923 թվականի Լոզանի պայմանագրի դրույթները խախտելու և թուրքերի նկատմամբ «խտրական քաղաքականություն» վարելու համար:
Չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բավականին լարված են: Թուրքիան դեռ չի ճանաչել Պոնտոսի հույների և Փոքր Ասիայի ամբողջ հույն բնակչության ցեղասպանությունը, որն իրականացվել է Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի և քեմալականների կողմից 1914-1923 թվականներին:

Աղբյուր՝   tert.am