Պուտինը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ
22/03/2021
РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ.
«Պատվաստումը, իհարկե, յուրաքանչյուր անձի կամավոր ընտրություն է, յուրաքանչյուրի անձնական որոշումը... Ի դեպ, ես մտադիր եմ վաղը պատվաստվել»:
Հայտնի չէ, թե որ պատվաստանյութն է օգտագործվելու: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ օգտագործվելու է ռուսական արտադրության պատվաստանյութերից մեկը: Պեսկովի խոսքով՝ ընթացակարգը հրապարակային չի լինի, լուսանկարներ ու տեսանյութեր չեն տարածվի, պատվաստման օրը նախագահը մտադիր է աշխատել:
Ռուսաստանում փորձարկման տարբեր փուլերում են Спутник V, ЭпиВакКорона և КовиВак պատվաստանյութերը: