«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանից գազի էմբարգոն մեծ ազդեցություն կունենա Գերմանիայի տնտեսության վրա. Մետաղագործների արհմիության ղեկավար

30/04/2022

Ռուսական գազի էմբարգոն լուրջ հետեւանքներով է հղի գերմանական տնտեսության համար, կարծում է գերմանացի մետալուրգագետների IG Metall արհմիության նախագահ Յորգ Հոֆմանը։

«Ընկերությունները, անշուշտ, ստիպված կլինեն հարյուր հազարավոր աշխատակիցների տեղափոխել կես դրույքով աշխատանքի, երկարաժամկետ հեռանկարում շատ աշխատատեղեր կփակվեն», - ասել է Հոֆմանը Rheinische Post թերթին:

«Դա վերաբերում է նաեւ այլ ոլորտներին, օրինակ՝ քիմիական արդյունաբերությանը»,- նախազգուշացրել է Գերմանիայի խոշորագույն արհմիության ղեկավարը։

Ըստ Հոֆմանի՝ «կարեւոր չէ՝ Ռուսաստանն ինքը կդադարեցնի գազի մատակարարումը, թե դա կլինի արեւմտյան էմբարգոն, բայց հետեւանքները գերմանական տնտեսության, աշխատատեղերի եւ ընդհանուր բարեկեցության համար ծանր կլինեն»: Նա հավելել է, որ տարիներ կանցնեն, մինչ Գերմանիան կկարողանա առանց ռուսական գազի:

Արհմիության ղեկավարի խոսքով՝ նախքան Ռուսաստանի Դաշնությունից գազի վրա էմբարգոյի կիրառումը, Գերմանիան պետք է անկախություն ձեռք բերի ռուսական հումքից «մատակարարման նոր աղբյուրների եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելի կայն օգտագործման շնորհիվ»։

Ավելի վաղ Գերմանիայի Տնտեսական Հետազոտությունների Ինստիտուտի (DIW) գիտնականները հետազոտություն էին հրապարակել, ըստ որի Գերմանիան կկարողանա իրեն ապահովել էլեկտրաէներգիայով, նույնիսկ եթե հրաժարվի իր բոլոր ատոմակայաններից  եւ ածխով աշխատող էլեկտրակայաններից, սիկ ածխի եւ գազի մատակարարումները Ռուսաստանից դադարեցվեն։ 

Գիտնականների կարծիքով՝ այլ երկրներից մատակարարումները, ինչպես նաեւ վերականգնվող էներգիան կօգնեն փոխհատուցել կորուստները։ Սակայն հետազոտության մեջ չի դիտարկվել մշակող արդյունաբերության մեջ բնական գազի՝ որպես էներգակրի եւ հումքի կարիքը, ինչպես նաեւ՝ բնակարանների ջեռուցման խնդիրները, գրում է Deutsche Welle-ն։