«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տիխանովսկայան քաղբանտարկյալներին կոչ է արել դադարեցնել հացադուլը

15/03/2021

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան քաղբանտարկյալներին՝ լրագրող Իգոր Լոսիկին, երաժիշտ Իգոր Բանցերին և ակտիվիստ Դմիտրի Ֆուրմանովին կոչ է արել դադարեցնել հացադուլը։ Ծայրահեղ այդ քայլին նրանք դիմել են` բողոքելով իրենց նկատմամբ հարուցված անօրինական քրգործերի դեմ։

«Դուք պետք եք Բելառուսին»,- Տելեգրամի իր կանալում գրել է Տիխանովսկայան։

Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են 2020 թվականի օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո։ Պաշտոնական արդյունքներով կրկին ընտրվել է երկրի բազմամյա ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։ Սակայն Բելառուսի ընդդիմությունը, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ընտրությունների արդյունքները չեն ընդունում։ Իրավապաշտպանների տվյալներով` անցած օգոստոսից մինչ հիմա ավելի քան 30 հազար բելառուսցիներ ենթարկվել են բռնաճնշումների, իշխանությունները շուրջ 900 քրեական գործեր են հարուցել ընդդիմադիրների դեմ։